Գլխավոր հաշվապահ (Full Service Consulting)
Talentus HR
Նկարագրություն
Full Service Consulting ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու գլխավոր հաշվապահի, ով կղեկավարի հաշվապահական թիմը և կապահովի հաճախորդների հաշվապահական գործընթացների ճշգրիտ ու ժամանակին իրականացումը։
Պարտականություններ
- Հաշվապահական բաժնի աշխատանքի կազմակերպում և վերահսկում,
- Բոլոր հարկային, սոցիալական և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում և կիրառում,
- Ներքին և արտաքին աուդիտների ընթացքում աջակցության ցուցաբերում,
- Հաշվապահների խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն,
- Կապ հաճախորդների հետ՝ հաշվետվությունների, խորհրդատվության և ընթացիկ հարցերի շուրջ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում),
- Առնվազն 6 տարվա ընդհանուր հաշվապահական փորձ, որից նվազագույնը 2-3 տարի՝ գլխավոր հաշվապահի պաշտոնում,
- Փորձ հաշվապահական գրասենյակում կամ միաժամանակ մի քանի ընկերության հաշվապահական վարումի փորձ,
- Լիարժեք տիրապետում ՀՀ հարկային օրենսդրությանը,
- Տիրապետում ArmSoft, TaxService, Excel ծրագրերին գերազանց,
- Ղեկավարական հմտություններ և թիմային կառավարման փորձ։
Հավելյալ նշումներ
Ընկերությունն առաջարկում է՝
- Մասնագիտական կայուն և զարգացող միջավայր,
- Թիմային աջակցություն և ուսուցում,
- Մրցակցային վարձատրություն՝ հիմնված փորձի վրա,
- Աշխատանք՝ ամբողջ դրույքով, Երևանում։
Հասցե՝ Չարենց 70 \8։
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: