Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ (ֆինանսիստ, տնտեսագետ)

AJAPNYAK Medical Center

City: Yerevan
Salary:
Monthly 300,000-500,000 ֏
Employment type: Full Time, Part Time
Industry: Accounting, Finance, Banking
Deadline:
7/11/2025

Նկարագրություն

Փորձառու գլխավոր հաշվապահ (ֆինանսիստ / տնտեսագետ կրթությամբ)։

"Աջափնյակ" Բժշկական Կենտրոնը աշխատանքի է ընդունում բարձրագույն որակավորում ունեցող գլխավոր հաշվապահ (ֆինանսիստ-տնտեսագետ կրթությամբ)։ Մասնագետի փորձի առկայությունը բժշկության ոլորտում խիստ նախընտրելի է։

Կենտրոնը ներկայումս իր ֆինանսա-հաշվապահական գործառույթները հաջողությամբ կատարում է հաստիքային հաշվապահի, կադրային աշխատակցի և պրոֆեսիոնալ ֆինանսա-հաշվապահական կազմակերպության միջոցով, իսկ աշխատանքը խստագույնս վերահսկվում է Կենտրոնի տնօրենի կողմից։

Գլխավոր հաշվապահը պետք է համալրի նշված թիմը՝ առավել արդյունավետ աշխատանքի ակնկալիքով և ենթարկվի անմիջապես տնօրենին։ Մասնագետը պետք է ունենա մեծ կազմակերպության գլխավոր հաշվապահ աշխատելու բազմամյա տարիների փորձ։

Պարտականություններ

N.B. Պարտականությունները վերաբերվում են ԻՆՉՊԵՍ ֆինանսա-տնտեսական, ԱՅՆՊԵՍ ԷԼ հաշվապահական վերլուծական մասին։

  • Աշխատավարձի գծով հաշվարկների կատարում և անալիտիկ վերլուծությունների պատրաստում,
  • Ֆինանսական և ներքին կառավարչական հաշվապահական հաշվետվությունների պատրաստում և արդյունավետության գնահատում,
  • Հիմնական միջոցների և պաշարների հաշվառման նկատմամբ, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
  • Բանկային փոխանցումների ժամանակին իրականացման նկատմամաբ վերահսկողություն,
  • Հարկերի վճարման և վարկային պարտավորությունների վերահսկում,
  • Առողջապահական Ֆինանսական կառւոյցների հետ աշխատանք,
  • ՊԵԿ, ՊԱԳ և այլ վերահսկող կառույցների հետ աշխատանք և շահերի ներկայացում,
  • Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, և/կամ տնտեսագիտական ոլորտում,
  • Մասնագիտական աշխատանքային փորձը և հմտությունները պարտադիր են,
  • Համակարգչային բացառիկ գիտելիքներ (ՀԾ, EXCEL բոլոր գործիքներ, E-invoicing և այլն),
  • Հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու ունակություն,
  • Ֆինանսական հաշվետվություններ կազմելու վերլուծություններ կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարման, կազմակերպչական հմտություններ,
  • Ճշգրտասիրություն, պարտականության զգացում, ճկան և անալիտիկ մտածելակերպ, բանակցային հմտություններ,
  • Պահանջի դեպքում կարող է պահաջվել նախորդ աշխատանքի վայրից դրական ռեցենզիա և պետք է պատրաստ լինի անցնել մասնագիտական որակական թեստավորում՝ ֆինանսական և հաշվապահական ղեկավարի մոտ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային զբաղվածություն՝ 5 օրվա աշխատանքային շաբաթ կամ այլ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Առկա է անվճար (7 աշխ․օր) և մասնակի հատուցվող (1 ամիս) փորձաշրջան, որը ուժի մեջ է մտնում տնօրենի հետ հարցազրույցի ընթացքում դրական եզրակացությունից հետո։

Մասնագիտական և բժշկական ոլորտում բավարար փորձի դեպքում նշված աշխատավարձի մեկնարկային չափը սկսել 350 000 դրամից։

Company օverview
address
Address
Աբելյան 8/1 փողոց
address
Number of employees
51-150
Phone
Phone
37410380088

Հիմնադրման օրվանից Աջափնյակ բժշկական կենտրոնի տեսլականն էր՝ լինել բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող առաջատար կենտրոններից մեկը։

Մենք ստեղծել ենք մի կենտրոն, որն առանձնանում է գերժամանակակից բժշկական սարքավորումներով, բարձրակարգ սպասարկմամբ, անհատական մոտեցումով։

Մեր կենտրոնի առաքելությունը առողջապահության ոլորտում որակ և անվտանգություն ապահովելն է, իսկ նվիրվածությունը բժշկական կենտրոնին, մեր գործընկերների և բժիշկների թիվ մեկ նպատակն է, որը բոլորս ձգտում ենք իրականացնել ամեն օր։

Մեզ մոտ աշխատում են փորձառու մասնագետներ՝ մասնագիտացած տարբեր ոլորտներում՝ սրտաբանություն, նյարդաբանություն, էնդոկրինոլոգիա, օրթոպեդիա, գինեկոլոգիա, վիրաբուժություն, ատամնաբուժություն և այլն ։

Մենք ստեղծել ենք ամենահարմարավետ պայմանները պացիենտի պատշաճ ու լիարժեք բուժման համար։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address

Ունե՞ք փորձ՝ բժշկական հաստատությունների գլխավոր հաշվապահի կամ ֆինանսիստի աշխատանք կատարելու փորձ։ *

This field is required

Ցանկանում եք արդյո՞ք համատեղել այլ աշխատանքի հետ։ Եթե այո, նշված պարտականությունները լիարժեք կատարելու համար ինչպի՞սի գրաֆիկով եք ենթադրում աշխատել։ *

This field is required

Ո՞րն էք համարում Ձեր աշխատանքային առավել ուժեղ կողմը: Համարու՞մ եք, արդյոք որ նշված պարտականություններին լիարժեք համապատասխանում եք։ *

This field is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media