Գլխավոր հաշվապահ
«Ֆամի գրուպ» ՍՊԸ
Նկարագրություն
Fami Group-ը ներկայացնում է Penti, LC Waikiki, Cool Club, Sela միջազգային ապրանքանիշերը և Fami մուլտիբրենդային խանութ-սրահները։
Փնտրում ենք գլխավոր հաշվապահի, ով կապահովի ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջական և ճշգրիտ կազմակերպումը, հարկային հաշվետվությունների ժամանակին պատրաստումն ու ներկայացումը, ինչպես նաև հաշվապահական գործընթացների արդյունավետ կառավարումը։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջ գործընթացը։
- Ապահովել հաշվապահական գործառնությունների ճիշտ, ամբողջական և ժամանակին արտացոլումը հաշվապահական համակարգում։
- Կազմակերպել և վերահսկել հարկային հաշվառումը և հարկային պարտավորությունների ճիշտ հաշվարկը։
- Պատրաստել և սահմանված ժամկետներում ներկայացնել հարկային, վիճակագրական և այլ պահանջվող հաշվետվությունները։
- Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառումը։
- Վերահսկել բանկային և դրամարկղային գործառնությունների հաշվառումը։
- Կազմակերպել աշխատավարձերի, արձակուրդայինների, վերջնահաշվարկների և այլ վճարների հաշվարկման գործընթացը։
- Վերահսկել հիմնական միջոցների, պաշարների և այլ ակտիվների հաշվառումը։
- Իրականացնել հաշվապահական հաշիվների պարբերական համադրումներ և վերահսկողական ստուգումներ։
- Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը, դասակարգումը և պահպանումը։
- Աջակցել արտաքին և ներքին աուդիտների, հարկային ստուգումների և այլ վերահսկող գործընթացների ժամանակ։
- Վերահսկել հաշվապահական հաշվառման համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրության և հաշվապահական ստանդարտների պահանջներին։
- Կառավարել և վերահսկել հաշվապահական բաժնի աշխատակիցների աշխատանքը։
- Բարելավել և օպտիմալացնել հաշվապահական գործընթացները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
- Գլխավոր հաշվապահի պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության լավ իմացություն։
- 1C ACC 8.3 խորացված իմացություն։
- MS Excel-ի լավ իմացություն։
- Ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների պատրաստման փորձ։
- Վերլուծական և տրամաբանական մտածողություն։
- Բարձր պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Ժամանակի արդյունավետ կառավարման և առաջնահերթություններ սահմանելու ունակություն։
- Թիմի կառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
- Գաղտնի տեղեկատվության պահպանման բարձր մակարդակ։
Հավելյալ նշումներ
Ի՞նչ ենք առաջարկում
- Մասնագիտական զարգացման և գիտելիքների ընդլայնման հնարավորություն։
- Հաշվապահական գործընթացների բարելավմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն։
- Մրցակցային աշխատավարձ։
- Կորպորատիվ զեղչ ընկերության խանութ-սրահներում։
- Վճարվող լրացուցիչ հանգստյան օր՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
- Կորպորատիվ միջոցառումներ և աջակցող թիմային միջավայր։
Աշխատանքային պայմաններ
- Վայրը՝ ք. Երևան
- Զբաղվածությունը՝ լրիվ դրույք
- Գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00–18։00