Գլխավոր հաշվապահ
Eco Motors Group
Նկարագրություն
Էկո Մոթորս ընկերությունը փնտրում է գլխավոր հաշվապահ:
Պարտականություններ
- Ընկերության ամբողջական հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան
- Հարկային հաշվառման և հարկային պարտավորությունների վերահսկում
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
- Բանկային գործարքների և դրամական միջոցների հաշվառման վերահսկում
- Ավտոմեքենաների, պահեստամասերի և այլ ապրանքային մնացորդների հաշվառման վերահսկում
- Գույքագրումների կազմակերպում և արդյունքների հաշվապահական ձևակերպում
- Հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպման, պահպանման և արխիվացման ապահովում
- Հաշվապահական և հարկային օրենսդրության փոփոխությունների մշտադիտարկում և կիրառում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է hաշվապահի, ֆինանսիստի կամ տնտեսագետի մասնագիտությամբ
- Մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
- ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն
- Microsoft Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի և Word-ի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքի հասցե՝ Դավիթ-Բեկ 97/26
Ecomotors ընկերությունը զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունն առաջարկում է առկա և պատվերով էլեկտրական մեքենաների լայն տեսականի:
Էլեկտրոմոբիլները կարող եք ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ու լիզինգով:
Ecomotors ընկերություն՝
1.Վստահելի գործընկեր
2. Մասնաճյուղերի ձևավորվող ցանց Հայաստանում
3․Լավագույն պայմաններ
4․Մեքենաների ներմուծում ամենակարճ ժամանակահատվածում
5. Հինգ տարի երաշխիքային սպասարկում կամ 150.000 կմ