Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

Երևանի Ավտոբուս

Location: Nor Nork, Yerevan
Salary:
Monthly 750,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, 8 hour shift
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
9/13/2026

Նկարագրություն

Մեր թիմը փնտրում է բարձր որակավորում ունեցող, պատասխանատու և փորձառու գլխավոր հաշվապահի, ով պատրաստ է ստանձնել ընկերության ֆինանսական և հաշվապահական գործընթացների լիարժեք վերահսկողությունն ու ապահովել դրանց արդյունավետ, օրինական և ճշգրիտ իրականացումը։

Պարտականություններ

  • Ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջական և պատշաճ կազմակերպում
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում և ժամանակին ներկայացում
  • Հարկային պարտավորությունների հաշվարկի և վճարումների վերահսկողություն
  • Առաջնային հաշվապահական փաստաթղթերի, պայմանագրերի և ֆինանսական գործարքների վերահսկում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում
  • Ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմում
  • Հաշվապահական և հարկային ռիսկերի բացահայտում և կանխարգելում
  • Ընկերության ղեկավարությանը ֆինանսական տեղեկատվության և վերլուծությունների տրամադրում
  • Հաշվապահական գործընթացների արդյունավետության շարունակական բարելավում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահություն, ֆինանսներ, տնտեսագիտություն կամ հարակից ոլորտում
  • Գլխավոր հաշվապահի պաշտոնում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն
  • Հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման փորձ
  • Գործող գլխավոր հաշվապահի լիցենզիայի առկայությունը պարտադիր պահանջ է
  • Հաշվապահական ծրագրերի և Excel-ի լավ իմացություն
  • Ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ
  • Բարձր պատասխանատվության զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
  • Անձնական նախաձեռնողականություն, վերլուծական մտածողություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատավարձ՝ 750.000 դրամ (ներառյալ հարկերը)
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media