Գլխավոր հաշվապահ
Նիաշ ՍՊԸ
Location:
Erebuni, Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Senior
Industry:
Accounting, Audit
Նկարագրություն
ՆԻԱՇ ՍՊԸ-ում ահանջվում է գլխավոր հաշվապահ։
Պատասխանատու է ֆինանսական և հարկային հաշվառման իրականացման համար: Ղեկավարում է հաշվապահության թիմը: Պատասխանատու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճիշտ ներկայացման համար:
Պարտականություններ
- Կազմակերպում է հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը, որպեսզի ֆինանսական և հարկային հաշվետվությունները ապահովեն արդյունքների ճշմարիտ և իրական պատկերը,
- Ապահովում է ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը ֆինանսական և հարկային հաշվառման մեջ
- Կազմակերպում է հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը անմիջական ղեկավարին,
- Կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը ՀՀ լիազոր մարմիններին,
- Անմիջական ղեկավարին տեղեկացնում է հարկային օրենսդրության փոփոխությունների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ,
- Վերահսկում է հաշվապահության թիմի աշխատակիցների ընթացիկ աշխատանքները և իրականացնում է այլ գործառույթներ՝ կապված հաշվապահության հետ,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ),
- ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործարքներին առնչվող օրենսդրության իմացություն,
- ՀԾ 4.0 և ՀԾ 7.0 ծրագրերի իմացություն, Microsoft office (word, excel և այլն) իմացություն,
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն,
- Լավ աշխատանքային հարաբերություններ հաստատելու հմտություններ բոլոր գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ,
- Առաջնորդության և ուսուցանման հմտություններ։
Company օverview
Address
Արին Բերդ 3/3
Number of employees
16-50