Գլխավոր հաշվապահ
"POLKOVNIK" GROUP
Նկարագրություն
Փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ընկերության ամբողջական հաշվապահական հաշվառումը՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
- Ղեկավարել ռեստորանների ցանցի հաշվապահական բաժնի աշխատանքները և համակարգել աշխատակիցների գործունեությունը։
- Ապահովել ֆինանսական, հարկային և վիճակագրական հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ ներկայացումը։
- Վերահսկել եկամուտների, ծախսերի, ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվառումը։
- Կազմակերպել աշխատավարձերի, հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման և վճարման գործընթացները։
- Իրականացնել հարկային ռիսկերի գնահատում և վերահսկել հարկային օրենսդրության պահանջների կատարումը։
- Վերահսկել մատակարարների, գնորդների և այլ գործընկերների հետ փոխհաշվարկները։
- Մասնակցել բյուջետավորման, ֆինանսական պլանավորման և դրամական հոսքերի կառավարման գործընթացներին։
- Կազմել և ներկայացնել ղեկավարությանը ֆինանսական վերլուծություններ, հաշվետվություններ և առաջարկություններ։
- Կազմակերպել գույքագրումների իրականացումը և վերահսկել դրանց արդյունքների արտացոլումը հաշվապահական հաշվառման մեջ։
- Համագործակցել պետական մարմինների, աուդիտորական և վերահսկող կազմակերպությունների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում, ցանկալի է՝ HoReCa կամ ռեստորանային ոլորտում։
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն։
- ՀԾ, կամ այլ հաշվապահական ծրագրերի լավ իմացություն։ ( Triosoft ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն )
- MS Excel-ի գերազանց տիրապետում։
- Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և ղեկավարելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ:
Առկա է ծառայողական մեքենա:
Պոլկովնիկ Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Հենց այդ թվականին է բացվել Պոլկովնիկի Մոտ ռեստորանի առաջին մասնաճյուղը:
Հիմնադրի կողմից հետևողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերելով, դառնալով քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկը, Պոլկովնիկ Գրուպը ընդլայնեց իր ցանցը։ Այժմ ընկերությունը ներկայանում է սպառողին քաջածանոթ Պոլկովնիկի մոտ «Դավթաշեն», Պոլկովնիկի մոտ «Չայնի» և Հառիճ ռեստորաններով։
Հաճախորդները Պոլկովնիկ Գրուպը բնութագրում են «լեգենդ» բառով՝ մատնանշելով, որ Պոլկովնիկը այն վայրն է, որտեղ իրենք եկել են բացման օրվանից սկսած, իսկ հիմա գալիս են իրենց զավակները։ Գրուպի համար դա սկզբունքային է, քանի որ ընկերության հիմքում նույնպես ընտանիքն է, սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքը։
Պոլկովնիկ Գրուպի բոլոր ռեստորաններում զուգակցվում են հաճելի մթնոլորտն ու համեղ ուտեստները՝ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ տարածաշրջանային՝ իրենց մատուցման և պատրաստման գաղտնիքներով և առանձհատկություններով: Ուտեստների անկրկնելի համի գրավականը հայկական խոհանոցի ավանդական բաղադրատոմսն է՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ, փորձառու վարպետ-խոհարարները և, իհարկե, բացառապես տնական հումքի օգտագործումը։
Սննդի և սպասարկման որակի նկատմամբ հետևողական վերաբերմունքը, հոգատար և իրենց աշխատանքին նվիրված մասնագիտական թիմ ունենալը, նոր և թարմացվող նախագծերի կյանքի կոչումը առաջնահերթ է մնում Գրուպի հիմնադրման օրվանից։