Գլխավոր հաշվապահ
Prapion LLC
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում փորձառու և պարտաճանաչ գլխավոր հաշվապահի՝ ընկերության հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործառույթներն իրականացնելու համար: Թեկնածուն պետք է ունենա հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության խորքային իմացություն, վերլուծական մտածողություն և թիմը ղեկավարելու ունակություն:
Պարտականություններ
- Ղեկավարել և համակարգել հաշվապահական հաշվառման ամբողջ գործընթացը
- Ապահովել հաշվապահական տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը
- Մշակել և կիրառել հաշվապահական քաղաքականություն
Պահանջներ
- արձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի կամ համարժեք ղեկավար պաշտոնում
- Արտադրության ոլորտում հաշվապահական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման խորքային իմացություն
- Հաշվապահական ծրագրերի (մասնավորապես ՀԾ) պարտադիր իմացություն։
- Բարձր պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ազատ գրաֆիկ՝ նախապես համաձայնեցրած ղեկավարության հետ։
Պրապիոն ընկերությունը 2010 թ.-ից ի վեր հանդիսանում է արդյունաբերական քիմիայի բնագավառում համաշխարհային առաջատար BASF կոնցերնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Մենք առաջարկում ենք BASF կոնցերնի՝ Master Builder Solutions բրենդի կողմից մշակված բարձորակ լուծումներ շինարարական քիմիայի բնագավառում: Բետոնի հավելանյութեր Ջրամեկուսացման և հերմետիկացման լուծումներ Բետոնի ամրացման, վերանորոգման և պաշտպանման լուծումներ Արդյունաբերական հատակների լուծումներ Ստորգետնյա շինարարության լուծումներ Ձեր կոնկրետ խնդրի համար ապահովում ենք մեր տեսականիից ճիշտ արտադրանքի ընտրությունը՝ հիմնվելով մեր բազմաթիվ շինարարական նախագծերից ձեռք բերված փորձի վրա: Դիմելով մեզ, կարող եք վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում Ձեր շինարարական խնդիրների վրա կաշխատի BASF կոնցերնի ամբողջ Master Builder Solutions բրենդը, որը թույլ կտա հաջողությամբ իրականացնել Ձեր նախագիծը: