Գլխավոր հաշվապահ
Metal World LLC
Աշխատանքի նկարագրություն
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պարտաճանաչ գլխավոր հաշվապահի՝ ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջական վարման, ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործառույթներն իրականացնելու համար: Թեկնածուն պետք է ունենա հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության խորքային իմացություն, վերլուծական մտածողություն և թիմը ղեկավարելու ունակություն:
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովել ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջական վարումը՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության և ՖՀՄՍ-ների(Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ):
- Կազմել և սահմանված ժամկետներում համապատասխան մարմիններին ներկայացնել հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունները:
- Կազմակերպել և վերահսկել հաշվապահական ստորաբաժանման աշխատանքը՝ բաշխելով գործառույթները աշխատակիցների միջև:
- Ապահովել ընկերության հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական արժեքների և դրամականմիջոցների հաշվառումը, ինչպես նաև դրանցշարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշիվներում:
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, վերահսկողություն և ճշտում:
- Կազմակերպել աշխատավարձի, արձակուրդայինի, գործուղման և այլ վճարների հաշվարկն ու վճարումը:
- Վերահսկել հարկային հաշիվ-ապրանքագրերի դուրսգրումը և մուտքագրումը էլեկտրոնային համակարգերում:
- Ապահովել բանկային հաշիվների շարժի հաշվառումն ու վերլուծությունը, իրականացնել բանկային փոխանցումներ:
- Ձևավորել և ղեկավարությանը ներկայացնել ընկերության գույքային վիճակի, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի կառավարչական հաշվետվությունները:
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, ապահովել գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
- Կազմակերպել գույքագրման աշխատանքները և ձևակերպել դրանց արդյունքները:
- Փոխգործակցել հարկային, պետական վերահսկողություն իրականացնող մարմինների, աուդիտորների և բանկերի հետ:
- Իրականացնել պաշտոնին առնչվող այլ գործառույթներ՝ ղեկավարության հանձնարարությամբ:
Անհրաժեշտ որակավորում և պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ համարժեք ոլորտում:
- Գլխավոր հաշվապահի պաշտոնում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ (պարտադիր):
- Փորձագետ հաշվապահի որակավորման առկայությունը կդիտվի որպես էական առավելություն:
- ՀՀ հարկային օրենսգրքի, աշխատանքային օրենսդրության և հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի գերազանց իմացություն:
- ՖՀՄՍ-ների (IFRS) իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- «ՀԾ-Հաշվապահ» ծրագրի գերազանց իմացություն (1C-ի իմացությունը՝ ցանկալի):
- MS Office փաթեթի, հատկապես MS Excel-ի առաջադեմ իմացություն:
- Էլեկտրոնային հաշվետվությունների և E-invoicing համակարգերի հետ աշխատելու փորձ:
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
- Թիմը ղեկավարելու և կազմակերպչական հմտություններ:
- Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն:
- Պատասխանատվության բարձր զգացում, սթրեսակայունություն և մի քանի առաջադրանքի վրա միաժամանակ աշխատելու ունակություն:
- Գաղտնիության պահպանման ունակություն և մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն:
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ՝ համապատասխան փորձին և որակավորմանը:
- Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում:
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ:
- Բարեկամական և մասնագիտական աշխատանքային միջավայր:
- Սոցիալական փաթեթ՝ համաձայն ընկերության ներքին քաղաքականության:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, 09:00 - 18:00
- Աշխատանքի տևողություն՝ Մշտական (3 ամիս փորձաշրջանով)
- Աշխատավարձ՝ Պայմանագրային (քննարկվում է հարցազրույցի ժամանակ)
- Բնագավառ՝ Հաշվապահական հաշվառում / Ֆինանսներ
«Մետալ Ուորլդ» ՍՊԸ-ն թիթեղյա տարաներ ու կափարիչներ (Twist off և «СКО 1-82») արտադրող, Հայաստանում գործունեություն իրականացնող խոշոր կազմակերպություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2004թ.-ին և իր որակյալ արտադրանքի ու բազմափորձ գործունեության շնորհիվ վայելում է իր մեծաթիվ հեղինակավոր գոծընկերների վստահությունն ու գոհունակությունը: «MW»-ն աշխատում է բացառապես Եվրոպայից ներկրված հումքով և, բացի ներքին շուկայի պահանջարկները բավարարելուց, զբաղբվում է նաև արտահանմամբ: Գործարանն ունի վերջին սերնդի հոսքագիծ` Twist off և «СКО 1-82» կափարիչների համար: Արտադրում է 4 տարբեր տրամագծեր ունեցող կափարիչներ՝ Ø43, Ø53, Ø66, Ø82մմ, ինչպես նաև տարբեր տրամաչափի թիթեղյա տարաներ` Ø65, Ø73, Ø83, Ø99, Ø153մմ: Ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ Զինված Ուժերի կարիքները հոգացող կազմակերպությունների հետ, մշտապես կատարելագործում է արտադրական գործընթացը և արտադրանքի որակը: «Մետալ Ուորլդ» ՍՊԸ-ի առաջնահերթությունն է գործընկերների պահանջմունքների լիակատար բավարարումը: