
Գլխավոր հաշվապահ
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գլխավոր հաշվապահի:
Գլխավոր հաշվապահը պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման և ֆինանսական ռեեստրային գործունեության իրականացման հետ կապված բոլոր գործառույթների համար, սույն շրջանակներում ընդունված որոշումների, կատարված/համակարգված աշխատանքների և արդյունքների համար՝ օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված սկզբունքներով:
Գլխավոր հաշվապահի հիմնական պարտականություններն են՝
- Հաշվապահական հաշվառման վարում, հաշվետվությունների ժամանակին կազմում ու համապատասխան մարմիններին ներկայացում,
- Ընկերության գործունեությունից բխող, ՀՀ Օրենսդրությանը համապատասխան հաշվետվությունների պատրաստում,
- Ընկերության աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքների ապահովում,
- Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքների ապահովում,
- Կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգում և հաշվառում,
- Կառավարչական հաշվետվությունների ամբողջականության ու Ճշգրտության վերահսկողություն,
- Ներմուծման շարունակական գործընթացի ավարտական փուլում, մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, մաքսային գործակալի և կազմակերպության լիազորված անձի կողմից կատարվող գործառույթների վերահսկողություն,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության իրականացում,
- Ընթացիկ իրականացվող շինարարությունների և շին. աշխատանքների ընթացքում, նախապես պլանավորված ռեեստրային բազաների ստեղծում, կատարողական ակտերի կազմման համար և դրանց իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ աշխատանքների վերահսկողություն,
- Պայմանագրերի, համաձայնագրերի, հանձնման ընդունման և այլ իրավական ակտերի կազմում,
- Ներքին և արտաքին գործընկերների հետ կնքվող պայմանագրերի ֆինանսական բաղկացուցչի վերահսկողություն,
- Ընկերության հաստատված ձևաչափերին համապատասխան ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների (Ֆին.պլանավորում հարաբերակցված ժամկետային, վերլուծական իրավիճակին) պատրաստում,
- Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխությունների հետևում և հաշվապահության վարում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
- Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության շրջանակներում գործող օրենսդրությանը համապատասխան, ընդունված որոշումների, կատարված/համակարգված աշխատանքի և արդյունքների ողջ պատասխանատվության կրում:
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում
- Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) հաշվապահության, ֆինանսների բնագավառներում,
- Առնվազն 5 տարվա փորձ ֆինանսական կառավարման և հաշվապահության բնագավառներում,
- Հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագրի, ֆինանսական տվյալների վերլուծության գերազանց իմացություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
- MS Office- ի գերազանց իմացություն:
Հմտություններ և ունակություններ
- Գերազանց վերլուծական հմտություններ,
- Արդյունքների ստացման նպատակասլացություն,
- Գերազանց մատուցման և կազմակերպչական հմտություններ,
- Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ,
- Կառավարման հմտություններ,
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Համագործակցում/թիմային աշխատանք,
- Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:
Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:
Մեր Ընկերությունը որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ: