Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

SAFE INVEST LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Industry: Accounting, Finance, Banking
Deadline:
6/25/2025

Նկարագրություն

ՍԵյֆ Ինվեսթ հաշվապահական գրասենյակն աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի, ով կիրականացնի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների հարկային և ֆինանսական հաշվառում:

Պարտականություններ

  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների՝ հարկային և վիճակագրական, ժամանակին կազմումն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացումը, սկզբնական փաստաթղթավորման վարում,
  • Ապահովել կազմակերպության աշխատողների աշխատավարձի, հիվանդության և մայրության նպաստների հաշվարկները,
  • Ներմուծման և արտահանման փաստաթղթերի ձևակերպում, այդ թվում ԵԱՏՄ, հայտարարություն-հայտարարագրերի ներկայացում, մաքսային վիճ․,
  • Բանկային քաղ․, դրամարկղային գործառնությունների գրանցում, բանկային փոխանցումների կատարում, այդ թվում միջազգային,
  • Դրոշմապիտակավորվող ապրանքների հետ կապված գործառույթներ /հայտեր, վեռո համակարգով վերագրումներ և ժամկետների և քանակների մշտական դիտարկում /,
  • Հարկային օրենսդրության մշտական դիտարկում, ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններ,
  • Իրականացնել կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության ոլորտում,
  • Առնվազն վերջին 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
  • ՀԾ հաշվապահ 7 պարտադիր իմացություն,
  • Excel, Word ծրագրերի գերազանց իմացություն,
  • Փորձագետ հաշվապահի և ACCA որակավորումները կդիտվեն առավելություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն, գրավոր և բանավոր շփումներն ապահովվելու համար,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի -ուրբաթ՝ 09։00 - 18։00։

Company օverview
address
Address
ք. Երևան, Թումանյան 1
address
Number of employees
1-15
Phone
Phone
37498221162

«Սեյֆ Ինվեսթ» հաշվապահական կենտրոնը ստեղծված է` հեշտացնելու Հայաստանի Հանրապետության սահմաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց աշխատանքը: Մենք առաջնորդվում ենք արևմտյան այն խոսքերով, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ, իսկ մնացածը ուղղակի հանձնի համապատասխան որակավորմամբ մասնագետներին: Ահա այս գաղափարի հիման վրա է գործում «Սեյֆ Ինվեսթ» հաշվապահական կենտրոնը: Մեր որակավորված մասնագետներին հանձնելով Ձեր հաշվապահության բանալին, Դուք հնարավորություն եք ստանում ամբողջությամբ նվիրվել միայն Ձեր աշխատանքին:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media