
Ավագ հաշվապահ
JC Accounting Group
Նկարագրություն
GML Հաշվապահական գրասենյակն աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի, ով կիրականացնի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների հարկային և ֆինանսական հաշվառում:
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների՝ հարկային և վիճակագրական, ժամանակին կազմումն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացումը, սկզբնական փաստաթղթավորման վարում,
- Ապահովել կազմակերպության աշխատողների աշխատավարձի, հիվանդության և մայրության նպաստների հաշվարկներ,
- Ներմուծման և արտահանման փաստաթղթերի ձևակերպում, այդ թվում ԵԱՏՄ, հայտարարություն-հայտարարագրերի ներկայացում, մաքսային վիճ․,
- Բանկային քաղ․, դրամարկղային գործառնությունների գրանցում, բանկային փոխանցումների կատարում, այդ թվում միջազգային,
- Դրոշմապիտակավորվող ապրանքների հետ կապված գործառույթներ /հայտեր, վեռո համակարգով վերագրումներ և ժամկետների և քանակների մշտական դիտարկում /,
- Հարկային օրենսդրության մշտական դիտարկում, ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
- Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններ,
- Իրականացնել կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության ոլորտում,
- Առնվազն վերջին 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
- ՀԾ պարտադիր իմացություն,
- Excel, Word ծրագրերի գերազանց իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն, գրավոր և բանավոր շփումներն ապահովվելու համար,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - ուրբաթ, ժամը՝ 10։00 - 18։00:
Հասցե՝ Երևան, Մաշտոց 42։