Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

SAS GROUP

Industry: Administrative, Clerical
Deadline: 3/5/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior

Նկարագրություն

ՍԱՍ Գրուպը փնտրում է gլխավոր հաշվապահի:

Պարտականություններ

  • Առօրյա հաշվապահության և հաշվապահական հաշվառման վարում և կառավարում
  • Հաշվապահական հաշվեկշռի կազմում և այլն
  • Դրամական միջոցների հոսքի կառավարում
  • Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկում և հաշվառում
  • Ամսական հաշվետվությունների տրամադրում ֆինանսական արդյունքների և այլ վիճակագրական տվյալների վերաբերյալ` համաձայն ՀՀ օրենսդրության և ընկերության սահմանած ժամանակացույցի
  • Տեղական օրենսդրությամբ պայմանավորված` ցանկացած հարկային կամ նմանատիպ այլ հարցերի գծով առաջնորդում և խորհրդատվության իրականացում
  • Տարեկան հաշվետվությունների պատրաստում և տրամադրում
  • Տարեկան աուդիտ
  • ԱԱՀ-ի, շահութահարկի, գույքահարկի, եկամտային հարկի, և հարկերի հետ կապված այլ հարցեր

Պահանջներ

  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում
  • Բարձրագույն կրթություն (Ֆինանսներ, Հաշվապահություն, Գործարար Կառավարում)
  • Տեղական հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն և ֆինանսական բարդ համակարգերի հետ աշխատելու փորձ
  • Microsoft Office ծրագրի հետ աշխատելու ունակություն
  • Առաջադրանքների իրականացման ընթացքում ճշգրտություն պահպանելու ունակություն
  • Դինամիկ միջավայրում աշխատելու պատրաստակամություն և դրական վերաբերմունք

Հավելյալ նշումներ

Բարձր մրցակցային աշխատավարձ

Spread the word! Share this job on social media