
Գլխավոր հաշվապահ
AM Group
Նկարագրություն
Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ին պահանջվում է փորձառու և պատասխանատու գլխավոր հաշվապահ։
Պարտականություններ
- Iրականացնել և վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
- Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները:
- Ապահովել հիմնական միջոցների արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից:
- Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը:
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ
- Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով:
- Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Բարձրագույն կրթություն
- Հաշվապահական և Excel ծրագրերի լավ իմացություն
- Հարկային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն և կիրառելու փորձ
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
- Պլանավորման ունակություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Մարդկանց կառավարելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։