Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

Goldshin

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 2/28/2025
City: Բալահովիտ 8/5
Employment type: Full Time
Salary:
Monthly 1,000,000-1,500,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Գոլդշին Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Գլխավոր հաշվապահի:

Պարտականություններ

  • Հաշվապահական ստորաբաժանման աշխատակիցների գործառնությունների բաշխում, կառավարում, հաշվապահական փաստաթղթավորման կանոնակարգում, վերահսկում և ստուգում,
  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
  • Ապահովել ընկերության հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում,
  • Ապահովել ընկերության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը և ժամանակին տրամադրումը ,
  • Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,իրազեկել աշխատակիցներին,
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային հաշվետվությունների, մասնավորապես՝ շահութահարկի, ԱԱՀ-ի, եկամտային հարկի և այլ հարկային հաշվետվությունների կամ տեղեկությունների կազմում, ստուգում, ամփոփում և ներկայացում,
  • Ընկերության գործունեությանն առնչվող և պաշտոնի իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • Աշխատանքային փորձ որպես Գլխավոր հաշվապահ,
  • Հարկային և աշխատանքային օրենսդրությունների իմացություն,
  • Աշխատանքային գործառույթներին համապատասխան ծրագրերի իմացություն / ՀԾ, E-invoicing, tax-online և այլն/
  • ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը ցանկալի է,
  • Կառավարման հմտություններ՝ աշխատանքը կազմակերպելու և թիմ ղեկավարելու համար,
  • Վերլուծական մտածելակերպ և հետևողականություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով է, ժամային գրաֆիկ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00:

Աշխատավարձը 1.000.000-1.500.000 ՀՀ դրամ՝ /ֆիքսված աշխատավարձը և հավելավճարը ներառյալ/ կախված աշխատանքային փորձից և հմտություններից:

Company օverview
address
Address
Բալահովիտ 8/5
address
Number of employees
151-500
Phone
Phone
98549830

Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:

Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :

Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:

Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.

Պրոֆեսիոնալ սպասարկում,

Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346

Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
13th salary
13th salary
Trainings
Trainings
Company car
Company car

Spread the word! Share this job on social media