Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

"Premium Food" LLC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 5/4/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

"Պրեմիում Ֆուդ" Ընկերությունը համալրում է իր թիմը և փնտրում փորձառու գլխավոր հաշվապահի՝ ով պատասխանատու կլինի Ընկերության ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառույթների կազմակերպման և իրականացման համար։

Պարտականություններ

  • վարել հաշվապահական հաշվառումը, կազմել հաշվետվությունները և ժամանակին ներկայացնել ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,
  • անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը, վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
  • հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • ապահովել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում,
  • ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծությունը,
  • կազմել ծախսերի բյուջե, մոնիտորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ,
  • կատարել Ընկերության աշխատավարձերի հաշվարկը,
  • կատարել պաշտոնից բխող Ընկերության գործունեությանն առնչվող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտում,
  • 1 C ծրագրի գերազանց իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
  • Հարկային և մաքսային օրենսդրության գերազանց իմացություն,
  • Նվազագույնը 5 տարվա մասնագիտական փորձ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզվով հաղորդակցվելու բավարար իմացություն,
  • Գերազանց հաղորդակցման, կոնֆլիկտների հարթման և լուծման կարողություն,
  • Սթրեսակայունություն և ծանրաբեռնված աշխատելու կարողություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարում և առաջնահերթության որոշում,
  • Ընդգծված ուշադրություն և գաղտնապահություն։

Հավելյալ նշումներ

Spread the word! Share this job on social media