Գլխավոր հաշվապահ
"Էկոս-Մ" ՓԲԸ
Նկարագրություն
ECOS-ը միջազգային FinTech ընկերություն է ((հիմնադրված՝ 2017 թ-ին, լինելով Cloud Mining-ի համաշխարհային արդյունաբերության առաջատարներից մեկը) որը զբաղվում է ամպային մայնինգի հարթակի մշակմամբ, մայնինգի, հոսթինգի և ներդրումների համար նախատեսված այլ ապրանքների ավտոմատացումով և սարքավորումների վաճառքով: ՈՒնենք ավելի քան 400 հազար օգտատեր ամբողջ աշխհարով մեկ, իսկ սեփական մայնինգի տվյալների բազան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Հրազդան քաղաքում։
ECOS ընկերությունը համարավում է Ազատ Տնտեսական Գոտու Կազմակերպիչ, իսկ ECOS-M-ը համարվում է Ազատ Տնտեսական Գոտու Անդամ, որն էլ հենց իրականացնում է իր ակտիվ գործունեությունը ՀՀ տարածքում։
Այժմ ECOS փնտրում է նոր աշխատակից՝ Գլխավոր հաշվապահ, ECOS-ի խանդավառ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Վարել հարկային և ֆինանսական հաշվառում (4 իրավաբանական ընկ․, ОСНО-Ընդհանուր հարկային համակարգ)՝ համաձայն գործող օրենսդրության և կանոնակարգերի;
- Ապահովել ժամանակին հաշվապահական և հարկային գրանցամատյաններում տվյալների արտացոլումը և ամբողջականությունը;
- Պատրաստել և ներկայացնել ժամանակին հաշվապահական, հարկային, վիճակագրական հաշվետվություններ;
- Վերահսկել անձնակազմի հաշվառումը և ընդհանուր աշխատանքային գործընթացը, վերահսկել կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերի հաշվեգրումը;
- Պատրաստել և տրամադրել համապատասխան տվյալները կառավարման հաշվետվության համար;
- Իրականացնել մոնիթորինգ ժամանակին առաջնային փաստաթղթերի պատրաստման, ամբողջականության և ճշգրտության համար;
- Հաշվառել հիմնական միջոցների և իրերի գույքագրում;
- Իրականացնել վճարումների վերահսկում;
- Կատարել պայմանագրերի/համաձայնագրերի/պատվերների/հաշիվների վերլուծություն և հաստատում` հաշվապահական և հարկային հաշվառման, տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից;
- Հետևել հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխություններին և համապատասխանությանը;
- Հարկային պլանավորման իրականացում.
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (տնտեսագիտական, հաշվապահական), մասնագիտացված վկայականների առկայություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես գլխավոր հաշվապահ մեկ կազմակերպությունում;
- Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) գործառնությունների հաշվառումների իրականացման գիտելիք և փորձ:
- Հաշվապահական, հարկային, կադրային հաշվառման, օրենսդրական դաշտի գերազանց իմացություն, ներառյալ. մաքսային կարգավորման նորմեր և կանոններ,
- Որակավորման կանոնավոր բարձրացում, փոփոխությունների հետևում;
- Հաշվապահական ծրագրերի իմացություն՝ Armsoft, e-invoicing;
- Microsoft Office-ի վստահ օգտագործող (Excel, Word);
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների ազատ շփման կարողություն։
Աշխատանքային պայմանները։
- Աշխատանքային գրաֆիկը՝ 5/2- 09:00-18:00 (ամբողջ դրույք)
- Գրասենյակը Երևանի կենտրոնում
- Ազատ դրեսկոդ
- Աշխատավարձը՝ կախված հարցազրույցից։
*Աշխատանքի համատեղելիության տարբերակը չի դիտարկվում։
*Բոլոր հետաքրքրված թեկնածուները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ պահանջներին, ուղարկել ինքնակենսագրականը (CV) ռուսերեն կամ անգլերեն լեզվով: