Գլխավոր հաշվապահ
FLYONE ARMENIA
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
2/16/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Senior
Job posting has expired
Նկարագրություն
«Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում որոկավորված գլխավոր հաշվապահի:
Պարտականություններ
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների (հարկային և վիճակագրական) ժամանակին կազմումն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացումը, իրականացնել սկզբնական փաստաթղթավորման վարում;
- Իրականացնել դրամական միջոցների հաշվառման ապահովում, հաշվապահական հաշվառման գրառումներում դրամական միջոցների հոսքերի ժամանակին արտացոլում;
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկուղության իրականացում;
- Բանկային քաղվածքների, դրամարկղային գործառնությունների գրանցում, բանկային փոխանցումների կատարում, այդ թվում միջազգային;
- Իրականացնել կազմակերպության աշխատողների աշխատավարձի, հիվանդության և մայրության նպաստների հաշվարկում;
- Հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների վրա վերահսկողության իրականացում;
- Ընկերության հաշվապահական բաժնի աշխատանքների վերահսկողություն;
- Իրականացնել կազմակերպության ղեկավարի, ֆինանսական տնօրենի կողմից հանձնարարված իր իրավասությունների մեջ գտնվող այլ առաջադրանքներ:
Հավելյալ նշումներ
- Պարտադիր փորձագետ-հաշվապահի որակավորման վկայականի (լիցենզիայի) առկայություն;
- Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտում;
- Առնվազն 3 տարվա գլխավոր հաշվապահի աշխատանքային փորձ (ավիաընկերության հաշվապահական հաշվառման փորձը կդիտվի որպես առավելություն);
- 1C, E-invoicing ծրագրերի պարտադիր իմացություն (այլ հարակից հաշվապահական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն);
- Microsoft Office փաթեթի՝ մասնավորապես MS Word, Excel գերազանց իմացություն;
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների տիրապետում;
- Հարկային օրենսդրության, հաշվապահական հաշվառմանը վերաբերող ՀՀ օրենսդրության գերազանց իմացություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում, սթրեսակայունություն, թիմում աշխատելու ունակություն:
Company օverview
Number of employees
151-500
Website
FLYONE ARMENIA is the first low-cost Armenian national airline.