Get our free app. It won't take up space on your device

Ավագ հաշվապահ

X-Group

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
8/22/2024
Job posting has expired

Նկարագրություն

« X Group » - ը աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի։

Պարտականություններ

  • Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և հաշվետարության վարում,
  • ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների ներկայացում ,
  • Ընկերության ծախսերի վերահսկում,
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն,
  • Ընկերության եկամուտների մուտքագրման վերահսկում,
  • Բանկային հաշիվների կառավարում,
  • Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
  • Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
  • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
  • Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն
  • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում,
  • Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում,
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
  • Առնվազն 5 տարվա հաշվապահի փորձառություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office փաթեթի լավ իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի ներդրման և շահագործման փորձառությունը ցանկալի է,
  • 1C8.3 հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն։
Company օverview
address
Address
ք. Երևան, Մյասնիկյան 40
Phone
Phone
010544826
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:
See more

Spread the word! Share this job on social media