
Գլխավոր հաշվապահ
Yerevan Jewellery Factory
Industry:
Accounting, Finance, Banking, Production, Operations
Deadline:
5/27/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Senior
Նկարագրություն
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու է լինելու Ընկերության հաշվապահական բաժնի աշխատանքների կոորդինացման համար։
Պարտականություններ
- Վարել հաշվապահական հաշվառում, ժամանակին կազմել և ընկերության ղեկավար կազմին ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ ամսական, եռամսյակային, տարեկան կտրվածքով
- Իրականացնել հարկային և այլ պարտադիր վճարումներ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով
- Իրականացնել հիմնական միջոցների և արագամաշ առարկաների հաշվառում
- Կատարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնություններ
- Կատարել հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության
- Կառավարել ֆինանսական և ծախսերի հաշվառման գործընթացը
- Կառավարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնությունները
- Կազմել և կառավարել կազմակերպության ծախսերի բյուջեն, մոնիթորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ
- Ժամանակին ներկայացնել ամսական համախմբված ֆինանսական հաշվետվությունների և վճարումների, դրամական հոսքերի կառավարման հաշվետվությունները
- Ապահովել կազմակերպության պահանջները հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների և այլ իրավական ակտերի վերաբերյալ
- Կատարել աշխատավարձի հաշվարկ
- Պատրաստել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ ՀՀ ՊԵԿ-ին, ինչպես նաև պետական և տեղական կառավարման այլ մարմիններին
- Կատարել ընկերության գործունեությանն առնչվող և պաշտոնի իրավասության մեջ մտնող այլ հանձնարարություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության կամ այլ հարակից ոլորտներում
- ՀՀ հարկային օրենսդրության և ստանդարտների գերազանց իմացություն
- ՀԾ և 1C ծրագրերի հաշվապահական ծրագրերի իմացություն
- Հարկային, աշխատանքային և մաքսային օրենսդրության իմացություն
- Փորձագետ հաշվապահի կամ որակավորման բարձրացման այլ վկայագրերը կդիտվեն որպես առավելություն
- Առնվազն 7 տարվա փորձ՝ որպես Հաշվապահ, որից 3-ը՝ որպես Գլխավոր հաշվապահ
- Հաղորդակցման, բանակցային և թիմում աշխատելու գերազանց հմտություն
- Ռուսերենի լավ իմացություն
- Հաղորդակցման և բանակցային հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա
Վերոնշյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։