Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

Արեգակ Կոնյակի գործարան

Location: Artashat
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
9/9/2026

Նկարագրություն

Արեգակ կոնյակի գործարան պահանջվում է գլխավոր հաշվապահ։

Պատասխանատու է ֆինանսական և հարկային հաշվառման իրականացման համար: Ղեկավարում է հաշվապահության թիմը: Պատասխանատու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճիշտ ներկայացման համար:

Պարտականություններ

  • Կազմակերպում է հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը, որպեսզի ֆինանսական և հարկային հաշվետվությունները ապահովեն արդյունքների ճշմարիտ և իրական պատկերը,
  • Ապահովում է ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը ֆինանսական և հարկային հաշվառման մեջ,
  • Կազմակերպում է հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը անմիջական ղեկավարին,
  • Կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը ՀՀ լիազոր մարմիններին,
  • Անմիջական ղեկավարին տեղեկացնում է հարկային օրենսդրության փոփոխությունների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ,
  • Ծանոթանում, ընդունում և պահպանում է ընկերության ներքին կարգապահական կանոնները և աշխատանքային կարգապահությունը,
  • Վերահսկում է հաշվապահության թիմի աշխատակիցների ընթացիկ աշխատանքները և իրականացնում է այլ գործառույթներ՝ կապված հաշվապահության հետ,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ),
  • ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործարքներին առնչվող օրենսդրության իմացություն,
  • ՀԾ 4.0 և ՀԾ 7.0 ծրագրերի իմացություն,
  • Microsoft office (word, excel և այլն) իմացություն,
  • Պլանավորման ունակություն,
  • Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն,
  • Լավ աշխատանքային հարաբերություններ հաստատելու հմտություններ բոլոր գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ,
  • Առաջնորդության և ուսուցանման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 9:00-ից 17:30։

Ընկերությունը ապահովում է աշխատակիցների տեղափոխությունը Երևանից գործարան և հակառակ ուղղությամբ:

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media