Գլխավոր էներգետիկ
YEREVAN PARK
Երևան Պարկ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Գլխավոր էներգետիկի, ով պատասխանատու կլինի ընկերության համակարգերի և սարքավորումների սպասարկման համար։
Պարտականություններ
- Ստուգել և կարգավորել Երևան Պարկում առկա Էլեկտրական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը, համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի,
- Իրականացնել էլեկտրական սարքավորումների տեղադրման, փորձարկման և շահագործման գործընթացը, ներառյալ սարքավորումների, լուսավորության, կառավարման համակարգի և այլ տեսակի էլեկտրալարերի միացումները,
- Երևան Պարկում իրականացնել ամենօրյա ստուգումներ, անհրաժեշտության դեպքում նորոգումներ։
Պահանջներ
- Էլեկտրիկի առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ,
- Բարձրագույն կրթություն էներգետիկայի ոլորտում,
- Էլեկտրական սխեմաներ կարդալու հմտություններ,
- Խնդիրներին արագ արձագանքելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն։
Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը: