
Գինեգործ
Armenia Wine Company LLC
Industry:
Production, Operations
Deadline:
11/22/2023
City:
Ashtarak
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Senior
«Արմենիա Վայն» Գործարան ՍՊԸ-ն փնտրում է գինեգործի, ով կպլանավորի և կիրականացնի գինեգործության ողջ գործընթացը սկզբից մինչև վերջ՝ հիմնվելով արտադրական գործընթացների և պլանավորման բաժնի կողմից տրված տեղեկությունների վրա։
Պարտականություններ
- Կազմակերպել խաղողի մթերումն ու վերամշակումը,
- Արտադրամասը և տարաները նախապատրաստել խաղողի մթերման համար,
- Կազմակերպել խաղողի մթերման գործընթացը և նմուշառումը, չանչազատումն ու ջարդումը,
- Վարել խմորման գործընթացը,
- Հետևել խմորման պահամաններում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմի պահպանմանը,
- Հետևել մառանի ջերմաստիճանային և խոնավության ռեժիմներին,
- Սահմանված պարբերականությամբ կատարել գինենյութերի լրացումներ,
- Յուրաքանչյուր գործողությունից հետո կատարել օգտագործված արտադրամիջոցների մաքրում և ախտահանում,
- Մասնակցել գինիների տարեկան ասամբլյաժների ձևավորմանը և իրականացմանը,
- Կատարել շշալցման ենթակա գինիների տեխնոլոգիական բոլոր պահանջները,
- Պատրաստված գինին ներկայացնել լաբորատոր անալիզի, որից հետո հանձնել շշալցման։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Ժամանակակից գինեգործության ոլորտում աշխատանքային փորձ,
- Գինիների պատրաստման հիմունքների և առանձնահատկությունների իմացություն,
- Անգլերենի իմացություն,
- Թիմում աշխատելու կարողություն: