Get our free app. It won't take up space on your device
Location: Yerevan
Employment type: Flexible
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Insurance
Deadline:
10/23/2026

Նկարագրություն

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է բարձր պատասխանատվության զգացումով, գործնական էթիկայի կանոններին տիրապետող մասնագետի՝ տնօրենի վարորդի հաստիքը համալրելու համար:

Մեզ համար կարևոր է, որ թեկնածուն լինի զուսպ, ճշտապահ, հետևի գաղտնապահության և գործնական վարվելակերպի նորմերին:

Պարտականություններ

  • Ապահովել Բյուրոյի տնօրենի անվտանգ, հարմարավետ և ժամանակին տեղաշարժը Երևան քաղաքում և, ըստ անհրաժեշտության, ՀՀ մարզերում:
  • Վարել ծառայողական ավտոմեքենան՝ խստորեն պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները և վարման բարձր մշակույթ:
  • Մշտապես վերահսկել ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, մաքրությունը և ժամանակին կազմակերպել անհրաժեշտ սպասարկումը:
  • Ցուցաբերել ճկունություն աշխատանքային գրաֆիկի և օրվա ընթացքում առաջ եկող առաջնահերթությունների նկատմամբ:
  • Աջակցել աշխատակազմին՝ կատարելով ընթացիկ վարչատնտեսական բնույթի հանձնարարություններ:
  • Կատարել տնօրենի այլ հանձնարարություններ:

Պահանջներ

  • կրթություն․ բարձրագույն կամ միջին մասնագիտականը կրթությունը ցանկալի է։
  • աշխատանքային փորձ․ նմանատիպ պաշտոնում՝ ծառայողական մեքենայի վարորդի և/կամ անձնական նպատակներով վարելու փորձ ունենալը կդիտվի որպես մրցակցային առավելություն: B կարգի վարորդական վկայական:
  • պարտադիր հմտություններ․ Սթրեսակայունություն, զգոնություն և անկանխատեսելի իրավիճակներում արագ, հավասարակշռված կողմնորոշվելու հմտություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media