Ղեկավարի ասիստենտ/ Ադմինիստրատիվ օգնական
Lomano
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված բիզնես ասիստենտ՝ ղեկավարին ամենօրյա գործառնական և կազմակերպչական աշխատանքներում աջակցելու համար։
Պարտականություններ
- Աջակցել ղեկավարին ընթացիկ աշխատանքների կազմակերպման և վերահսկման հարցերում
- Փնտրել նոր աշխատակիցներ և անհրաժեշտ մասնագետներ
- Կապ հաստատել թեկնածուների հետ և կազմակերպել հարցազրույցներ
- Հետևել աշխատակիցների կողմից առաջադրանքների կատարմանը
- Կազմել և փոխանցել պարզ աշխատանքային առաջադրանքներ
- Վերահսկել ժամկետները և ընթացիկ գործընթացների կատարումը
- Կատարել ղեկավարի կողմից տրված կազմակերպչական և ադմինիստրատիվ հանձնարարությունները
Պահանջներ
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Գրագետ հաղորդակցություն հայերեն և ռուսերեն լեզուներով
- Ժամկետներին հետևելու և գործընթացները վերահսկելու հմտություն
- Ուշադրություն մանրուքներին
- Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք
- Ուղիղ համագործակցություն ղեկավարի հետ
- Բազմաբնույթ և հետաքրքիր աշխատանքային գործընթաց
- Աճի հնարավորություն
- Աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների
Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։
Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։
Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։