
Գեոդեզիստ
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ ՍՊ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում գեոդեզիստների:
Աշխատանքը ՀՀ մարզերում է:
Պարտականություններ
- Իրականացնել ընկերության կադաստրային գործն ու ներքին չափագրումները,
- Իրականացնել նախագծերի ֆայլերի մշակում,
- Իրականացնել շինարարության գործընթացի գեոդեզիական հսկողություն,
- Կատարել տարբեր բարդության գեոդեզիական հետազոտություն,
- Մասնակցել նախագծային լուծումների քննարկումներին ինժեներական և շինարարական անձնակազմի հետ։
Պահանջներ
- Բարձրագույն ինժեներական կրթություն համապատասխան ոլորտում,
- Գեոդեզիական գործիքների` էլեկտրոնային տախեոմետրի, GPS օգտագործման փորձ,
- Civil 3D ծրագրի իմացություն,
- Սեփական մեքենայի առկայություն (պարտադիր),
- Հայաստանի տարբեր մարզեր մեկնելու և աշխատելու պատրաստակամությունը (պարտադիր),
- Հողաշինարարի, չափագրողի և գեոդեզիստի լիցենզիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-շաբաթ՝ 09։00-18։00։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։