
Գեոդեզիստ
AAB Construction
Նկարագրություն
AAB Construction ընկերության դինամիկ աճող թիմին միանալու համար փնտրում ենք Գեոդեզիստի, ով կհամալրի ընկերության գեոդեզիական թիմը՝ իրականացնելով ճանապարհաշինարարության և հանքարդյունաբերության ոլորտում մասնագիտական գործունեություն:
Հիմնական գործառույթներ
- Ընկերության կադաստրային գործի և ներքին չափագրումների իրականացում,
- Գեոդեզիական հանույթի իրականացում և տվյալների մշակում,
- Նախագծի նշահարում, օրական կատարողական հանութագրում։
Հիմնական պահանջներ
- Գեոդեզիստի աշխատանքային փորձ ճանապարհաշինարարության և հանքարդյունաբերության ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Բարձրագույն ինժեներական կրթություն համապատասխան ոլորտում,
- Հողաշինարարի, չափագրողի և գեոդեզիստի լիցենզիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Գեոդեզիական գործիքների` էլեկտրոնային տախեոմետր, GPS օգտագործման փորձ,
- AutoCAD, MS Excel ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է,
- Հայաստանի տարբեր մարզեր մեկնելու և աշխատելու պատրաստակամությունը պարտադիր է:
Եթե Ձեր փորձն ու հմտությունները համապատասխանում են հաստիքի պահանջներին, ապա կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրական/CV։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.