
Գեոդեզիստ
AAB Construction
AAB Construction ընկերության դինամիկ աճող թիմին միանալու համար փնտրում ենք Գեոդեզիստի, ով կհամալրի ընկերության գեոդեզիական թիմը՝ իրականացնելով ճանապարհաշինարարության և հանքարդյունաբերության ոլորտում մասնագիտական գործունեություն:
Հիմնական գործառույթներ
- Ընկերության կադաստրային գործի և ներքին չափագրումների իրականացում,
- Գեոդեզիական հանույթի իրականացում և տվյալների մշակում,
- Նախագծի նշահարում, մշակում AutoCAD և Civil 3D ծրագրերով,
- Օրթոֆոտոնկարահանում և մշակում համապատասխան ծրագրով,
- Հանքերի արտադրական ծավալների ամսական մշտադիտարկում:
Հիմնական պահանջներ
- Գեոդեզիստի աշխատանքային փորձ ճանապարհաշինարարության և հանքարդյունաբերության ոլորտում,
- Բարձրագույն ինժեներական կրթություն համապատասխան ոլորտում,
- Հողաշինարարի, չափագրողի և գեոդեզիստի լիցենզիայի առկայություն,
- Գեոդեզիական գործիքների`էլեկտրոնային տախեոմետր, GPS, դրոն (Phantom 4 RTK) օգտագործման փորձ,
- AutoCAD, MS Excel ծրագրերի շատ լավ իմացություն,
- Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է,
- Հայաստանի տարբեր մարզեր մեկնելու և աշխատելու պատրաստակամությունը պարտադիր է:
Եթե Ձեր փորձն ու հմտությունները համապատասխանում են հաստիքի պահանջներին, ապա կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրական/CV նշված Էլ․ հասցեին, վերնագիր դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը:
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.