Գծագրող - կոնստրուկտոր
VLV CENTRE
Նկարագրություն
VLV Centre ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու Գծագրող-կոնստրուկտոր, ով կզբաղվի կահույքի տեխնիկական նախագծմամբ, գծագրերի պատրաստմամբ և արտադրական գործընթացների աջակցմամբ։ Աշխատակիցը մասնակցելու է պատվերների տեխնիկական մշակմանը և արտադրության համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստմանը։
Պարտականություններ
- Կահույքի տեխնիկական գծագրերի պատրաստում
- Արտադրական պատվերների տեխնիկական մշակում
- Չափագրումների և տեխնիկական տվյալների կազմում
- Արտադրական թիմի հետ համագործակցություն
- Նախագծերի ճշգրտումների և փոփոխությունների իրականացում
- Արտադրական գործընթացների վերահսկողություն
Պահանջներ
- AutoCAD և БАЗИС-Мебельщик ծրագրերի իմացություն
- Տեխնիկական գծագրեր կարդալու և կազմելու կարողություն
- Կահույքի արտադրական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Պատասխանատվության և կազմակերպված աշխատանքի հմտություններ
- Թիմային աշխատանքի կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային փորձը ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Կայուն և զարգացող աշխատանքային միջավայր
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։