Get our free app. It won't take up space on your device

Գազի և էլեկտրական կաթսաների վերանորոգման մասնագետ

VLV CENTRE

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Installation, Maintenance, Repair
Green job
Deadline:
7/22/2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Գազի և էլեկտրական կաթսաների վերանորոգման մասնագետ, ով կիրականացնի գազի և էլեկտրական կաթսաների ախտորոշում, տեխնիկական սպասարկում և վերանորոգում՝ ինչպես երաշխիքային, այնպես էլ ոչ երաշխիքային դեպքերում։ Սպասարկման աշխատանքները հիմնականում կատարվում են հաճախորդների բնակության վայրում, ուստի անձնական ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է։

Պարտականություններ

  • Իրականացնել գազի և էլեկտրական կաթսաների ախտորոշում և անսարքությունների հայտնաբերում։
  • Կատարել երաշխիքային և ոչ երաշխիքային կաթսաների վերանորոգում։
  • Իրականացնել տեղում տեխնիկական սպասարկում և կանխարգելիչ աշխատանքներ։
  • Լրացնել սպասարկման և վերանորոգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
  • Անհրաժեշտության դեպքում համագործակցել պաշտոնական սերվիս կենտրոնների և մատակարարների հետ։
  • Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն կաթսաների ճիշտ և անվտանգ շահագործման վերաբերյալ։
  • Պահպանել անվտանգության տեխնիկական կանոնները սպասարկման ընթացքում։

Պահանջներ

  • Գազի և/կամ էլեկտրական կաթսաների վերանորոգման աշխատանքային փորձ։
  • Տեխնիկական գիտելիքներ ջեռուցման համակարգերի վերաբերյալ։
  • Անձնական ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
  • Հաճախորդների հետ հաղորդակցվելու հմտություններ։
  • Համապատասխան տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Կայուն աշխատանք և երկարաժամկետ համագործակցություն։
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն։
Company օverview
address
Address
Արշակունյաց 69/5
address
Number of employees
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media