
Գաստրոմարկետի տնօրեն
V.A.S. GROUP LLC
Նկարագրություն
Վ.Ա.Ս. Գրուպ ՍՊ ընկերությանը պատկանող ՎԱՍ գաստրոմարկետին (Խորենացի 6) անհրաժեշտ է տնօրեն` գաստրոմարկետի աշխատանքը կազմակերպելու և անձնակազմը ղեկավարելու համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել սուպերմարկետի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը
- Խթանել խանութի վաճառքների ավելացմանը
- Կազմակերպել և վերահսկել գաստրոմարկետի պահեստի անխափան և արդյունավետ աշխատանքը
- Իրականացնել վերահսկողություն ապրանքի որակի և առկայության նկատմամբ և հետևել, որպեսզի ապրանքը լինի ցուցադրված համաձայն հաստատված դասավորվածության սխեմայի
- Ներգրավվել գաստրոմարկետի ֆինանսական կառավարման և վերլուծության գործընթացին
- Կատարել ադմինիստրատիվ աշխատանք։
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ բնագավառում
- Բարձրագույն կրթություն
- Անձնակազմի կառավարման փորձ
- Կազմակերպչական հմտություններ
- Սթրեսակայունություն
- Ճկունություն
- 1C ծրագրի իմացություն
- Ռուսերեն լեզվի իմացություն։
Հավելյալ նշումներ
Ուղարկել ինքնակենսագրականը էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը «Գաստրոմարկետի տնօրեն»։
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության նախապատմությունը սկիզբ է առնում դեռևս 1991թ.-ից` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն: Տարիների ընթացքում, արդյունավետ կառավարման արդյունքում, ընդլայնելով իր գործունեությունն, այսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ը հանդիսանում սննդամթերք ներմուծող մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող առաջատար ընկություններից մեկը Հայաստանում, որն իր առաքելությունն է համարում սպառողին մշտապես ներկայացնել բարձրորակ և հասանելի պարենային ապրանքներ և ծառայություններ: