Գանձումների մասնագետ
MegaFood LLC
Նկարագրություն
«ՄեգաՖուդ» Ընկերությունը փնտրում է համապատասխան աշխատանքային փորձով գանձումների մասնագետի։
Պարտականություններ
- Կատարել գանձումների ծրագրային մուտքեր,
- Ըստ անհրաժեշտության կատարել զանգեր տեղական գործընկերներին,
- Ճշտում կատարել վաճառակետի՝ Ընկերության հանդեպ ունեցած գումարային պարտավորությունների առկա կարգավիճակի մասին,
- Ներկայացնել ճշգրիտ արդյունքներ ներքին վերահսկողության մասնագետին,
- Ստուգել բանկային հաշիվների մուտքերը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 1C ծրագրի և Excel-ի իմացություն,
- Տվյալների բազայի հետ աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացողություն,
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում: