
Գանձապահ/վաճառող
Paul Armenia
Նկարագրություն
Paul Armenia ֆրանսիական ռեստորանին անհրաժեշտ է գանձապահ/վաճառող կենտրոնում գտնվող մասնաճյուղերի համար
Պարտականություններ
- Իրականացնել հացաբուլկեղենի և հրուշակեղենի վաճառք
- Կատարել գրագետ խորհրդատվություն
- Դրամարկղի շարժի վերահսկողություն
- Հետևել ցուցափեղկի մաքրությանը և տեսականու դասավորվածությանը
Պահանջներ
- Կրթությունը միջին մասնագիտական և բարձր
- Աշխատանքային փորձը ոլորտում պարտադիր է
- IIKO ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն
- Վաճառքի հմտություններ
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն հաղորդակցման ունակություն
- Արագ կողմնորոշման ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը ձևավորվում է հերթափոխի ֆիքսված գումար + մասնաճյուղի ընդհանուր առևտրից տոկոս
Աշխատանքը դիտարկվում է առավոտյան 08:00-15:00 և երեկոյան 15:00-22:00 հերթափոխերի համար:
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 6 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։