Գանձապահ-խորհրդատու
Coccodrillo
Նկարագրություն
Լեհական Coccodrillo մանկական հագուստի խանութ սրահը փնտրում է գանձապահ-խորհրդատուների։
Պարտականություններ
- Խորհրդատվություն/սպասարկում,
- Դրամարկղի հետ աշխատանք,
- Սրահի պատշաճ դասավորության պահպանում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ցանկալի,
- Դիմեն 18 տարին լրացած անձիք:
Պայմաններ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10։00-16։00 և/կամ 16։00-22։00, ինչպես նաև միջանկյալ 14։00-20։00։ Հերթափոխերը բաշխվում են հավասարաչափ։ Շաբաթական 6 աշխատանքային օր։
Աշխատանքը Ռիո մոլի սրահի համար է, ցանկալի է` դիմեն մոտակա համայնքներից։
Լեհական 🇵🇱#coccodrillo ապրանքանիշը մանկական հագուստի, կոշիկի և աքսեսուարների հեղինակավոր արտադրող է: Տեսականին ներառում է սպորտային, ամենօրյա և տոնական հավաքածուներ, ինչպես նաև բարձրորակ ներքնազգեստ։ Coccodrillo-ի արտադրության մեջ օգտագործվում են բնական նյութեր, որոնք չեն առաջացնում ալերգիա և չեն գրգռում մաշկը։ Հավաքածուները բաժանված են և ցուցադրված են ըստ սեռերի՝ 0-14 տարեկան տղաների և աղջիկների համար: COCCODRILLO-ն առաջարկում է իր յուրահատուկ և օրիգինալ դիզայներական լուծումները՝ համապատասխան երեխայի տարիքի և նախասիրությունների: Coccodrillo Լեհական ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում՝ օֆլայն և օնլայն տիրույթում, "ԲՈՏՏԵԳԱ" ՍՊԸ։