Get our free app. It won't take up space on your device

Գանձապահ-վաճառողուհի

Beko

Location: Yerevan
Salary:
Monthly 130,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
7/10/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ակտիվ և աշխատասեր աղջիկներ էլեկտրոտեխնիկայի սրահում որպես վաճառքի մասնագետ և գանձապահ աշխատելու համար:

Անձնային հատկանիշները՝ աշխույժ, արագ սովորող, վաճառքի հմտություններով, պատասխանատու և պարտաճանաչ։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում՝ համաձայն սահմանված վաճառքի պլանային ցուցանիշների,
  • Իրականացնել հաճախորդի սպասարկումը բարեհամբույր, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել գործընթացը՝ խորհրդատվությունից - վաճառքի գրանցում,
  • Հոգալ, որ ապրանքները պատրաստ լինեն վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում,
  • Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
  • Հետևել գնապիտակների և ինֆորմացիոն պիտակների առկայությանը, նրանց ճշգրտությանը,
  • Մշտապես ինքնակրթվել, հետևել շուկայի ընթացքին և փոփոխություններին, մասնակցել ընկերության կազմակերպած թրեյնինգներին։
  • Դրամարկղում ընդունել կանխիկ և անկանխիկ վճարումներ
  • Ձևակերպել ապառիկ գործարքներ

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Թերի-բարձրագույն կրթություն,
  • Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն և/կամ անգլերեն ցանկալի է
  • Համակարգչային գիտելիքները պարտադիր է
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Պատասխանատվության բարձր մակարդակ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա, մեկ օր՝ 10։00 - 19։00, հաջորդ օրը՝ 11:00-20:00։

Վաճառքից բոնուսներ։

Company օverview
address
Address
Լենինգրադյան 23/1
address
Number of employees
1-15
Phone
Phone
37441888444

Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ-ին և շուրջ 25 տարի ներկայացնում է հանրահայտ Բեկո ապրանքանիշը Հայաստանում և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչը: Այսօր արդեն Բեկո ապրանքանիշը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում և տարիների ընթացքում ձեռք է բերել բարի համբավ և կայուն դիրք Հայաստանյան շուկայում: Բեկո ապրանքանիշի պատմությունը սկսում է 1955թ-ից և պատկանում է Քոչ Հոլդինգ կորպորացիային, ունի գործարաններ 8 երկրում։ Ներկայացված է ավելի քան 130 երկրներում՝ ապահովելով 30,000 աշխատատեղ: Նրան են պատկանում շուրջ 12 այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Grundig, Blomberg, Altus : Վերջիններիս ներքո արտադրվում են 22 մեծ և փոքր կենցաղային տեխնիկա՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, գազօջախներ, սպասք լվացող մեքենաներ, օդորակիչներ, հեռուստացույցներ և այլն: Եվրոպական շուկայում այսօր Բեկո ապրանքանիշն իր վաճառքի ցուցանիշներով գտնվում է լավագույն եռյակում՝ վայելելով ավելի քան 400 միլիոն հաճախորդների վստահությունը:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media