Get our free app. It won't take up space on your device

Գանձապահ-վաճառող

Ակվատուս ՍՊԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Other
Work experience: Mid level
Industry: Customer Support, Client Care
Deadline:
4/8/2023
Job posting has expired

Նկարագրություն

Շինարարական նյութերի, խառնուրդների և դեկորատիվ պահեստամասերի վաճառք,լողավազանների և շոգեբաղնիքների պարագաների խորհրդատվություն և վաճառք։

"Ակվատուս" ՍՊ ընկերությանը անհրաժեշտ է գանջապահ-վաճառող՝ ընկերությանը պատկանող վաճառասրահում աշխատելու համար։ 1C, E-Ivoicing ծրագրերի իմացություն։

Պարտականություններ

  • Վաճառքների կազմակերպում, ապրանքատեսականու ցուցադրում վաճառասրահում
  • Հաճախորդների սպասարկում, գործընկերների հետ կապի ապահովվում։
  • Պատվերների ձևակերպում, , ապրանքի ընդունման գործընթացի վերահսկում, փոխհամագործակցություն կենտրոնական պահեստի, լոգիստիկայի և այլ բաժինների հետ:
  • Փաստաթղթերի հետ աշխատանք, հաշվետվությունների կազմում։
  • Կանխիկ և անկանխիկ դրամական գործառույթների իրականացում,
  • ՀԴՄ սարքով վաճառքի տվյալների մուտքագրում, E-invoicing,
  • Դրամարկղի մուտքի և ելքի վերաբերյալ օրական հաշվետվության կազմում և ներկայացում,
  • Խորհրդատվության տրամադրում և բարեհամբույր սպասարկում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է,
  • MS Office փաթեթի իմացություն, 1С, E-voicing.
  • Հաղորդակցման լավ հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սովորելու պատրաստակամություն,
  • Պատասխանատվություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Սթրեսակայունություն,
  • Ոչ կոնֆլիկտային բնավորություն:
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։

Հավելյալ նշումներ

Երկուշաբթի-շաբաթ - 10։00-19։00

Կիրակի - 10։00-17։00

Շաբաթվա մեկ օր -հանգիստ

Company օverview
address
Address
Ավան Աճառյան 31
Phone
Phone
010622299

“Ակվատուս” ընկերությունը հիմնադրվել է մոտ 20 տարի առաջ: Ակվատուս ընկերության ստեղծման հիմնական գաղափարը ի սկզբանե եղել է ժամանակակից շոգեբաղնիքների և լողավազանների պատրատումն ու ներմուծումը Հայաստանյան շուկա: Մեր ընկերությունն իր աշխատանքների և կազմակերպվածության շնորհիվ իրականացրել է բազմաթիվ խոշոր նախագծեր, թվենք մի քանիսը` Gold’s Gym 50 մետրանոց օլիմպիական լողավազան, որը հագեցած է գերժամանակակից ջրի ախտահանման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս պահել ջրի բարձր որակը, օգտագործելով քիմիկատների մինիմալ քանակ, Grand Sport լողավազան, Թուֆենկյան ընկերության լողավազանները, Անի Պլազա հյուրանոցի լողավազան, Էրեբունի Պլազա հյուրանոցի լողավազան, Մետրոպոլ հյուրանոցի լողավազան, Դիլիջանի միջազգային դպրոցի լողավազան և ուրիշ խոշոր ընկերություններ: Մենք հպարտանում ենք մեր բոլոր աշխատակիցներով, ովքեր ապահովում են բարձրակարգ աշխատանք և դու կարող ես լինել նրանցից մեկը։

See more

Spread the word! Share this job on social media