Գանձապահ-օպերատոր (Արգավանդի խանութ-սրահ)
SHKAFF furniture
Նկարագրություն
SHKAFF-ը աշխատանքի է հրավիրում գանձապահ-օպերատորի հաստիքի համար։
Եթե ցանկանում ես դառնալ մեր թիմի անդամ, և ներկայացնել ճանաչված SHKAFF բրենդը, ապա դիմի՛ր մեզ։
Պարտականություններ
- Իրականացնել խանութում վաճառքից առաջացող դրամական միջոցների ընդունման, հանձնման և պահպանման գործողություններ` պահպանելով սահմանված կանոնները,
- Կատարել կանխիկ և քարտային վճարումների մուտքագրում, ելքագրում,
- Վաճառքի ձևակերպում ՀԾ ծրագրով,
- Իրականացնել ապառիկ վաճառքների ձևակերպում,
- ՀԴՄ / POS տերմինալով գրագետ սպասարկում,
- Դրամարկղի մնացորդի ստուգում,
- Հետևել և պահպանել պատվերների ընթացքը ըստ հաստատված ձևաչափի,
- Վաճառքի խորհրդատուի կազմած փաստաթղթային պատվերների մուտքագրում ծրագիր,
- Ծրագիր մուտքագրված պատվերների վերջնական հաստատում վաճառքի խորհրդատուի հետ, համաձայն պատվերի կազմման քաղաքականության։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ցանկալի է,
- Մաթեմատիկական գիտելիքների և հաշվարկային բազային հմտություններ,
- Համակարգչային հմտություններ՝ Word, Excel, ՀԾ ծրագրերի իմացությունը ողջունելի է,
- Գրագետ շփվելու և հաղորդակցվելու հմտություն,
- Ուշադրության և բարձր պատասխանատվության զգացում,
- Ժամանակը տնտեսելու, խնդիրները լուծելու, թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Ֆիքսված աշխատավարձ +հավելում (%),
- Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա,
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով, ժամերը՝10։00-19։00 ։
Ինչպե՞ս դիմել
- Դիմե՛ք հիմա, քանի որ հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև պաշտոնի համալրումը,
- «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանցը հավասար հնարավորությունների գործատու է։ Կազմակերպություն մասնագիտական աճի և զարգանալու հնարավորություն է տալիս, անհրաժեշտ է միայն ցանկություն։
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։