Գանձապահ-օպերատոր
Shell
Նկարագրություն
Աշխատանքն իրականացվելու է "Shell" միջազգային բրենդի ներքո գործող բենզալցակայանում (աշխատանքի վայրը՝ Թբիլիսյան խճուղու և Նոր Նորք մասնաճյուղեր)։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Կազմակերպել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժը, հետևել այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի պատշաճ լրացմանը,
- Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը,
- Հետևել կանխիկ գումարի հետ աշխատանքի համար սահմանած կարգի և հրահանգերի պահպանմանը, այն է՝ տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում,
- Ըստ պահանջի ներկայացնել հաշվետվություններ,
- Գործարքների փաստաթղթավորում։
Պահանջներ
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն։ Կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները,
- Համակարգչային ծրագրերի հետ աշխատելու ունակություններ, նոր ծրագրերի յուրացում,
- Լարված իրավիճակների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ պարտադիր լուսանկարով։