
Գանձապահ - օպերատոր
QuickStaffing Agency
Նկարագրություն
''QuickStaffing'' ընկերությունը՝ Best Group ընկերության համար, փնտրում է նոր թիմակցի՝ Գանձապահ-Օպերատորի։
Կազմակերպությունը զբաղվում է շինանյութի ներմուծմամբ, մեծածախ և մանրածախ վաճառքով, ինչպես նաև արտադրությամբ:
Պարտականություններ
- Պատվերների հավաքագրում և ընդունում,
- Վճարումների ընդունում (կանխիկ և անկանխիկ),
- Դրամարկղի հաշվարկների և փաստաթղթերի ձևակերպում,
- Ապառիկ ձևակերպման գործընթացում մասնակցություն,
- Հաշվետվությունների կազմում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքն առաջարկվում է ինչպես Թեյշեբանի 6/1 հասցեում, այնպես էլ «Lideria» խանութ-սրահում։
Դիտարկում ենք նաև այն թեկնածուներին, ովքեր ունեն փորձառություն որպես հաճախորդների սպասարկման մասնագետ։
QuickStaffing-ը հավաքագրման և աութսթաֆֆինգ ընկերություն է, որը հիմնադրվել է 2019 թվականին։
Մենք մեծ փորձ ունենք աշխատելու թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ։
QuickStaffing-ի թիմը մասնագիտացած է տարբեր ոլորտներում և հաստիքներում համապատասխան թեկնածուներ գտնելու գործում՝ սկսած կրտսեր մասնագետներից մինչև ղեկավար պաշտոններ։
Մեր նպատակն է օգնել ինչպես փոքր, այնպես էլ մեծ բիզնեսներին հաղթահարել տաղանդների ներգրավման հետ կապված մարտահրավերները, ստեղծել կայուն և պրոդուկտիվ թիմեր։