Գանձապահ-օպերատոր
VLV CENTRE
Նկարագրություն
Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։
ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ Գանձապահ-օպերատորների իր թիմին միանալու համար աշխատավարձը սկսած 150․000 - 220․000 դրամ։
Պարտականություններ
- Իրականացնել խանութում վաճառքից առաջացող դրամական միջոցների ընդունման, հանձնման և պահպանման գործողություններ` պահպանելով սահմանված կանոնները
- Կատարել կանխիկ և քարտային վճարումների մուտքագրում, ելքագրում
- Վաճառքի ձևակերպում
- ՀԴՄ կտրոնի տրամադրում /ՀԴՄ-Ի վերադարձի ձևակերպում
- Դրամարկղի մնացորդի ստուգում
- Ընկերության ներքին կանոնակարգերի և չափանիշների հետևում և պահպանում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ցանկալի է
- Մաթեմատիկական գիտելիքների և հաշվարկային բազային հմտություններ
- Համակարգչի իմացություն (MS Office)
- Գրագետ շփվելու և հաղորդակցվելու հմտություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ.փոստի միջոցով:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա։
Առանց նկար ռեզյումեները ՉԵՆ դիտարվելու։
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: