Գանձապահ / օգնական
Art Lunch
Նկարագրություն
Հաճախորդների սպասարկում՝ վճարման ենթակա գումարի հաշվում և գանձում։
Պարտականություններ
- Համապատասխան ծրագրով հաշվում է հաճախորդի կողմից վճարվելիք գումարը ըստ չափաբաժնի,
- Հաճախորդին է ներկայացնում գումարի չափը,
- Գանձում է գումարը և անհրաժեշտության դեպքում վերադարձնում մանրը,
- Ապահովում է հաճախորդի հետ բարեկիրթ շփումը,
- Պահպանում է աշխատանքային միջավայրի մաքրությանը,
- Անհրաժեշտության դեպքում օժանդակում է մյուս աշխատակիցներին,
- Վարում է դրամարկղը և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին սրահի մենեջերին է հանձնում դրամարկղի գումար
Պահանջներ
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Արագ աշխատելու կարողություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Սթրեսակայունություն։
Հեռ. 055952880
Առողջ սնունդ, Առողջ մտածելակերպ: Healthy food, Healthy lifestyle! Здоровое питание - Здоровое мышление!
Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.։
Գործունեության սկզբում Ընկերությունը իրականացրել է սննդի առաքման ծառայություններ։ 2011 թ. բացվել է առաջին կաֆետերիան։ Այսօր Ընկերության կաֆետերիաների ցանցը ՀՀ տարածքում հանդիսանում է ամենախոշորն, որն ունի մասնաճյուղեր նաև ՌԴ-ում, Ղազախստանում և Ուկրաինայում։
Ընկերության հիմնարար սկզբունքներն են.
- Թարմ և համեղ սննդի մատուցում մատչելի գներով,
- Ուտեստների և աղանդերի բազմազան տեսականի,
- Ամեն օր փոփոխվող ճաշացանկ,
- Որակյալ և արագ սպասարկում։