Get our free app. It won't take up space on your device

Գանձապահ (Օդանավակայանում)

Exchange Express

Industry: Accounting, Finance, Banking, Customer Support, Client Care
Deadline: 8/31/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Job posting has expired

Նկարագրություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղակայված «Էքսչեյնջ Էքսպրես» ՍՊԸ-ն որպես փոխանակման կետի գանձապահ աշխատանքի է հրավիրում երիտասարդ կանանց և աղջիկների :

«Էքսչեյնջ Էքսպրես» ՍՊԸ-ի մասին

«Էքսչեյնջ Էքսպրես» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թ. Ռուսաստանի Դաշնությունում : 13 տարվա ընթացքում մեր ընկերությունը հիմնել է մասնաճյուղեր 4 պետություններում ՝ ՌԴ-ում , Լատվիայում , Էստոնիայում և Հայաստանում : Ունենք ավելի քան 45 փոխանակման կետեր և 30-ից ավել բանկոմատներ 7 միջազգային օդանավակայաններում և տարբերատիպ բարձրակարգ հյուրանոցներում , ինչպիսիք են ՝ Marriot, Lotte Plaza, Radisson Blu, Metropol, Azimut, Hilton: Էքսչեյնջ Էքսպրես ՍՊԸ-ն տարեկան սպասարկում է ավելի քան 2մլն. հաճախորդների և աշխատում է 60 + արտարժույթներով:

Պարտականություններ

  • Գումարի ընդունում , գումարի ստուգում և փոխանակում
  • Դրամարկղի համապատասխանության ապահովում
  • Տեխնիկայի և փոխանակման կետում գտնվող գույքի սարքինության պահպանում
  • Աշխատել և առաջնորդվել խիստ սահմանված կանոնակարգով

Պահանջներ

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն ( այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն )
  • Արտարժույթի հետ աշխատելու ունակություն
  • Ճշտապահություն
  • Սպասարկման հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 1 օր աշխատանքի , 1օր հանգիստ (15-16 օր ամսեկան)։
Զբաղվածությունը՝ 12 ժամյա։
Հերթափոխները՝ ցերեկային և գիշերային։
Աշխատավարձը՝ ցերեկային - 200 000 AMD / գիշերային - 270 000 AMD։

Աշխատանքի են հրավիրվում միայն իգական սեռի ներկայացուցիչներ:

CV-ին կից խնդրում եմ ուղարկել 2-3 լուսանկար:

Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն :

Spread the word! Share this job on social media