
Գանձապահ-մենեջեր սկսնակ /ք. Երևան, Գորիս, Աբովյան/
UNIBANK OJSC
Նկարագրություն
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է Գանձապահ-մենեջեր սկսնակ /ք. Երևան, Գորիս, Աբովյան/՝ թիմին միանալու համար
Պարտականություններ
1. Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և բանկային գործիքների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում (ավանդների, վարկերի տոկոսադրույքների, բանկում հաշիվների բացման, վարման, գործող սակագների , հաշվի մնացորդների վերաբերյալ)
2. Հաճախորդի սպասարկում
3. Դրամի հաշվման և ինկասացման գործընթացի իրականացում
4. Թղթադրամների նույնականացում
5. Հաճախորդների բանկային քարտերի սպասարկում Pos-terminal սարքի միջոցով
6.Դրամական փոխանցումների իրականացում
7. Փաստաթղթային և կանխիկ դրամական միջոցների համապատասխանության ստուգման նպատակով` յուրաքանչյուր բանկային օրվա վերջում կատարված դրամարկղային գործառնությունների ստուգում և ամփոփում, այնուհետև հանձնում դրամարկղի վարիչին:
Պահանջներ
Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/
Ցանկալի է գանձապահի` նվազագույնը 6ամսվա աշխատանքային փորձ /ցանկալի է ֆինանսաբանկային ոլորտում/
Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն`/հաղորդակցվելու նպատակով/
Կեղծ դրամանիշերի ճանաչում, hամակարգչային հմտություններ` MS Office, տպող և պատճենահանող սարքերի հետ աշխատանքի տիրապետում
Պատասխանատվության զգացում, զգոնություն, հաղորդակցվելու կարողություն, սպասարկման հմտություն, արագագործություն
Հավելյալ նշումներ
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն՝ պարտադիր (նկարով), պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի
Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: