Գանձապահ (iiko ծրագրի իմացությամբ)
PRIME MEAT
Նկարագրություն
Պրայմ միթ պրեմիում դասի արագ սննդի կետը աշխատանքի է հրավիրում գանձապահի iiko ծրագրի իմացությամբ։
Պարտականություններ
- Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում
- Հաճախորդների ճիշտ և գրագետ սպասարկում
- Պատվերների գրանցում
- Դրամարկղի գումարի վերահսկում
Պահանջներ
- Առնազն 1 տարվա աշխատանքային փորձ սննդի ոլորտում
- Պատասխանատվություն
- Արագ և ճիշտ աշխատելու կարողություն
- Ճկունություն վաճառքի բարձր հմտությորններ
- Լեզուների իմացությունը ցանկալի է
Մենք Առաջարկում ենք
- Երեկոյան ժամերին տուն ճանապարհում
- Ընդմիջումը կազմակերպության հաշվին
- Աշխատանք Բարձրակարգ հաստատությունում
- Աշխատավարձի պարբերաբար վերանայում
- Կորպորոատիվ ուսուցում
Հրավիրում ենք միանալու մեր կայուն և զարգացող թիմին սիրով կսպասենք
Հավելյալ նշումներ
- Աշխատանքը հերթափոխային է
- Աշխատում ենք 11:00-24:00
Մեր Հասցեներն են՝
- Կոմիտաս Մամիկոնյանց 40
- Չարենց 76/4
Խնդրում ենք աշխատանքի համար զանգահարել նշված Հեռ.՝ 099-027-027
«Պրայմ Միթ» պրեմիում դասի արագ սննդի կետը հիմնադրվել է 2024 թվականին՝ նպատակ ունենալով փոխել արագ սննդի մասին ընկալումը և սահմանել նոր որակի ստանդարտներ շուկայում։ Մեր տեսլականը պարզ է՝ ստեղծել բրենդ, որը կդառնա վստահության, համի և կայուն որակի խորհրդանիշ։
Մենք աշխատում ենք բացառապես բարձրորակ, թարմ ընտրված հումքով և կիրառում ենք մանրակրկիտ մշակված տեխնոլոգիաներ՝ յուրաքանչյուր ուտեստի մեջ ապահովելով համի, հյութեղության և որակի կատարյալ համադրություն։
Մեր առաջին նախագիծը՝ «Պրոդուկտ 1»-ը, շաուրմայի ուղղվածությամբ , արդեն ձևավորել է իր առանձնահատուկ ոճը շուկայում։
Մեր երկրորդ նախագիծը՝ «Պրոդուկտ 2»-ը, ներկայացնում է հավի գրիլի և թևիկների պատրաստման և մատուցման նոր մակարդակ: