Գանձապահ-հաշվապահ
Bayazet
Նկարագրություն
Բայազետ ընկերությունում առկա է գանձապահ-հաշվապահի ազատ աշխատատեղ:
Պարտականություններ
- Դրամարկղի շարժերի կատարում և վերահսկում
- Բանկային փոխանցումների մուտքագրում՝ ՀԾ ծրագիր
Պահանջներ
- Հաշվապահական կրթություն
- Աշխատանքային փորձ
- ՀԾ կառավարում ,ՀԾ առևտուր ծրագրերի իմացություն
- MS EXCEL -ի իմացություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Սթրեսակայուն
- ժամանակի կառավարման հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր` 6-օրյա
ժամեր`09:00-18:00
Աշխատավայր` Կոտայքի մարզ, գյուղ Արամուս
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: