Գանձապահ-բարիստա
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունն իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում գանձապահ-բարիստաների:
Եթե սիրում ես շփումը մարդկանց հետ, կարևորում ես թիմային աշխատանքը և բարեհամբյուր ես, ապա սա հենց քո հնարավորությունն է միանալու Զվարթնոց օդանավակայանի մասնաճյուղի մեր թիմին:
Պարտականություններ
- Իրականացնել ըմպելիքների պատրաստում համապատասխան ֆիքսված բաղադրատոմսերի,
- Համալրել բարերի պաշարները և ապահովել հետևողականություն,
- Գնահատել հաճախորդների կարիքներն ու նախասիրությունները և առաջարկություններ կատարել,
- Կատարել գրագետ խորհրդատվություն,
- Դրամարկղի շարժի վերահսկողություն,
- Հետևել ցուցափեղկի մաքրությանը և տեսականու դասավորվածությանը:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ոլորտում ցանկալի է,
- IIKO ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն
- Վաճառքի հմտություններ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն հաղորդակցման ունակություն,
- Արագ կողմնորոշման ունակություն,
- Կազմակերպչական բարձր ունակություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Անգլերեն, ռուսերեն լեզուների բանավոր հաղորդակցություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5/2 կամ 4/3 ։
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։