
Բաժնի աշխատակից
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր Հայաստանը ընդլայնում է իր սահմանները՝ բացելով նոր մասնաճյուղեր։
Փնտրում ենք ակտիվ, աշխատելու և սովորելու ձկտում ունեցող թիմակիցների՝ գանձապահ-բաժնի աշխատակիցների։
Միացեք մեր պրոֆեսիոնալ թիմին ուղարկելով CV այս հայտարարության տակ կամ թողնել ինքնակենսագարական ցանկացած մասնաճյուղում։
Սիրով սպասում ենք Ձեզ։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում, վաճառքների իրականացում,
- Գնորդներին ապրանքի վերաբերյան ընտրության հարցում օգնություն,
- Վաճառվող ապրանքատեսականու վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիայի տարամադրում,
- Ապրանքների պահանջվող քանակի առկայության ստուգում,
- Վաճառքների գրանցում, ապրանքների սքանավորում,
- Կանխիկ, անկանխիկ դրամական գործարքների իրականացում,
- Կանխիկի հաշվառում, վերահսկում։
Պահանջներ
- Կրթությունը՝ միջին մասնագիտական, բարձրագույն,
- Աշխատանքային փորձը՝ ցանկալի, /պարտադիր՝ բաժնի պատասխանատուի համար/,
- Պարտադիր հմտություններ՝ ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ցանկալի հմտություններ՝ լեզուների իմացություն, ծրագրերի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա գրաֆիկ, 8 ժամ ներառյալ ընդմիջում։
Տարեկան 24 օր արձակուրդ։
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: