Գանձապահ | «Աշտարակ» մասնաճյուղ
AMIO BANK
Նկարագրություն
Հաճախորդների դրամարկղային սպասարկման գործառույթների իրականացում, կանխիկ դրամական միջոցների մուտքեր և ելքեր:
Պարտականություններ
- Դրամի և այլ արժույթների կանխիկի մուտքի և ելքի հաճախորդների դրամարկղային սպասարկման գործառնությունների իրականացում
- Սպասարկողների սահմանաչափը գերազանցող կանխիկ գումարի ընդունում
- Հաճախորդների արագ սպասարկում (փոխարկման գործառույթներ, վարկերի մարումներ, բանկային հաշվին մուտքեր/ելքեր և այլ դրամարկղային գործառնություններ)
- Բանկոմատների և ԱԳ/ՓՄ-ների լիցքավորման, լիցքաթափման, ինկասացիոն գործընթացների սպասարկում
- Դրամարկղում առկա թղթադրամի ու մետաղադրամի տեսակավորում և փաթեթավորում
- Պահոցի բացմանը և փակմանը մասնակցություն, աշխատանքային օրվա սկզբում կամ ընթացքում սպասարկողներին կանխիկ գումարի տրամադրում, աշխատանքային օրվա ավարտին կամ ընթացքում սպասարկողներից կանխիկ և այլ արժեքների ընդունում՝ ՀԾ համակարգում կատարելով կանխիկ գումարի տրամադրման և ստացման հաստատումները
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office, ՀԾ Բանկ համակարգ
- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
երկուշաբթի - ուրբաթ; 9:00 - 18:00
Տեսլական
Լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում:
Բրենդի խոստումը
AMIO -ն բանկային փորձառությունը դարձնում է հեշտ եւ հարմարեցնում անհատապես ձեզ համար: Վստահիր և վայելիր։