Get our free app. It won't take up space on your device

Գանձապահ

Tumanyan Shaurma

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek, In shifts
Work experience: Mid level
Industry: Restaurants, Food Services
Deadline:
11/25/2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում կազմակերպված և պատասխանատու գանձապահների, ովքեր կապահովեն դրամական գործառնությունների ճշգրիտ իրականացումը, հաճախորդների որակյալ սպասարկումը և կմասնակցեն մասնաճյուղի բնականոն աշխատանքային գործընթացների կազմակերպմանը։

Պարտականություններ

  • Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում և համապատասխան գործարքների մուտքագրում համակարգում

  • ՀԴՄ կտրոնների և անհրաժեշտ հաշվարկային փաստաթղթերի տրամադրում

  • Դրամարկղի հաշվառման վարում, հաշվեկշռի համապատասխանության և վերադարձվող գումարների ճշգրտության ապահովում

  • Դրամական միջոցների անվտանգ պահպանման վերահսկում, հայտնաբերված տարբերությունների կամ սխալների մասին ղեկավարին տեղեկացում

  • Հաճախորդների քաղաքավարի և արագ սպասարկում, վճարումների վերաբերյալ հարցերին պատասխանելու և իրավասության շրջանակում առաջացած խնդիրները լուծելու կարողություն

  • Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքային գործընթացների վերահսկմանն աջակցություն

Պահանջներ

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ, գանձապահի փորձը կդիտվի որպես առավելություն

  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի լավ իմացություն։

  • Համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ

  • Triosoft ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

  • Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ

  • Թիմային աշխատանքի հմտություններ և հաճախորդամետ մոտեցում

  • Կազմակերպվածություն, ճշգրտություն և արագ կողմնորոշվելու ունակություն

  • Հաղորդակցման և տեղեկատվությունը հստակ փոխանցելու հմտություններ

Հավելյալ նշումներ

  • 6/1 գրաֆիկ
  • Վճարովի հանգիստ՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ
  • Համեղ ընդմիջում՝ ընկերության կողմից
  • Սպորտդահլիճի փաթեթ՝ շահավետ պայմաններով
Company օverview
address
Address
Քըրք Քըրքորյան 1/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media