Գանձապահ
HAKHVERDYAN HOLDING
Նկարագրություն
Կազմակերպությունում թիմը ընդլայնելու նպատակով անհրաժեշտ է փորձառու գանձապահ։
Պարտականություններ
-
Կանխիկ դրամական միջոցների ընդունում և տրամադրում,
-
Դրամական գործարքների իրականացում և հաշվառում,
-
Կանխիկ միջոցների շարժի վերաբերյալ փաստաթղթերի վարում,
-
Դրամարկղային կարգապահության պահպանում,
-
Օրվա դրամական հաշվետվությունների կազմում,
-
Հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
-
Պատասխանատվության բարձր զգացում և բարեխղճություն,
-
Ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշտապահություն,
-
Թվերի հետ աշխատելու կարողություն,
-
Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
-
Նմանատիպ աշխատանքային փորձը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։
- Հիմնական աշխատավայրը Արաբկիր տարածքում, սակայն աշխատանքային ռեժիմը և վայրը՝փոփոխական համաձայն սահմանված գրաֆիկի՝ ըստ մասնաճյուղերի (Արաբկիր և Նոր Նորք)։
- Մրցակցային աշխատավարձ։
- Կորպորատիվ արտոնությունների փաթեթ /անվճար ընդմիջման հնարավորություն։
- Ամսվա ընթացքում վճարվող հանգստյան օր։
«Հախվերդյան-Շինմոնտաժ» ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է ամենախոշոր կազմակերպություններից մեկը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին` Վիլիկ Հախվերդյանի կողմից:
Ընկերությունն առաջին անգամ հայկական շուկային է ներկայացրել նոր տեխնոլոգիաներով արտադրված շենքերի արտաքին ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտային պանելներ, դռների, պատուհանների, ինչպես նաև՝ ապակեպատ ֆասադների ալյումինե պրոֆիլներ, օրգանական ապակիներ, պոլիկարբոնատե թերթեր, արդյունաբերական նշանակության չժանգոտվող պողպատյա թիթեղներ և խողովակներ, գովազդային նշանակության նյութեր և մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնք նոր շունչ հաղորդեցին արդի շինարարության ոլորտներին:
Այժմ ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս ավելի քան 35 000 անուն ապրանքատեսականիով:
«Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը հանդիսանում է ոլորտի մի շարք հայտնի արտերկրյա ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են` MARGA CIPTA (Ինդոնեզիա), DONJOY (Չինաստան), RITRAMA (Մեծ Բրիտանիա) ,MACROLUX (Շվեյցարիա), PALRAM (Իսրայել), PLASTILUX (Ռուսաստան) , FLEXIDOOR (Պորտուգալիա), ALCAN (Գերմանիա), ALCOTEK (Ռուսաստան)և այլն :
Ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական այլ հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպես օրինակ` MACO (Ավստրիա), G-U (Գերմանիա), MEDOS (Լեհաստան), ALUMINCO (Հունաստան), և այլն:
Բացի վերոնշյալից, «Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը 1991- թվականից ի վեր մասնագիտացված է դռների և պատուհանների, ապակեպատ ֆասադների, ապակյա տանիքների և հատակների, բազրիքների, ապակյա կոնստրուկցիաների , արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների , ինչպես նաև՝ գովազդային վահանակների, տուփերի և տառերի պատրաստման մեջ: